Ուկրաինայի հատուկ ծառայության համար աշխատող Յալթայի բնակիչ է ձերբակալվել

Ձերբակալվածը Telegram-ի միջոցով կապ է հաստատել Ուկրաինայի ռազմական հետախուզության աշխատակցի հետ։
Sputnik
Յալթայի բնակիչ է ձերբակալվել, որը Ղրիմում ռազմական տեխնիկայի տեղակայման և տեղաշարժի մասին տեղեկություններ է փոխանցել Ուկրաինայի հատուկ ծառայությանը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է 1993 թվականին ծնված՝ Յալթա քաղաքի բնակիչ ՌԴ քաղաքացու ապօրինի գործունեությունը, որը ներգրավված է եղել ՌԴ Զինված ուժերի մասին Ուկրաինայի հատուկ ծառայությանը տեղեկատվության փոխանցման մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ ձերբակալվածը Telegram-ի միջոցով կապ է հաստատել Ուկրաինայի ռազմական հետախուզության աշխատակցի հետ և պատրաստակամություն հայտնել տարբեր տեսակի տեղեկություններ տրամադրել, այդ թվում՝ լուսանկարներ և տեսանյութեր։
«Համակարգողի առաջադրանքները կատարելիս` չարագործը նախաձեռնողականորեն օտարերկրյա հատուկ ծառայությանն է փոխանցել Ղրիմի Հանրապետության տարածքում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական տեխնիկայի տեղակայման և տեղաշարժի մասին տեղեկություններ», - նշել է ԱԴԾ-ն։
ՌԴ ԱԴԾ–ն ցանց է բացահայտել, որը սպասարկել է Վրաստանի ՊՆ նախկին ղեկավարի շահերը
Քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 275.1 («Գաղտնի հիմունքներով համագործակցություն օտարերկրյա պետության, միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության հետ») հոդվածով:
Սիմֆերոպոլի դատարանը ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը։