Անհրաժեշտ է սպառնալիքներին հավաքական արձագանքման մեխանիզմների ստեղծումը. Բելոուսով

Անդրեյ Բելոուսովի խոսքով՝ ընթացիկ տարում ՌԴ-ն ռազմական համագործակցություն է ծավալել ավելի քան 100 երկրի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն անհրաժեշտ է համարում անվտանգության նոր սպառնալիքներին հավաքական արձագանքման մեխանիզմների ստեղծումը: Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության կոլեգիայի ընդլայնված նիստում։
«Պետք է լուծվեն մի շարք խնդիրներ։ Առաջինը՝ ապահովել անվտանգության նոր սպառնալիքին հավաքական արձագանքման արդյունավետ մեխանիզմների ստեղծումը։ Դրա համար անհրաժեշտ է օգտագործել ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և Միութենական պետության ներուժը», - ասել Է Բելոուսովը։
ՌԴ պաշտպանության նախարարը հայտնել է նաև, որ երկրի ռազմական համագործակցությունը 2024 թվականին ընդգրկել է ավելի քան 100 երկիր:
Կոլեգիայի նիստի ընթացքում Անդրեյ Բելոուսովը հայտարարել է նաև, որ ՌԴ ՊՆ միջազգային գործունեության գլխավոր նպատակը նոր՝ բազմաբևեռ աշխարհում Ռուսաստանի և դաշնակիցների անվտանգության ապահովումն է:
«Միջազգային գործունեությունը պետք է ուղղված լինի գլխավոր նպատակին՝ նոր՝ բազմաբևեռ աշխարհում Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգության ապահովմանը։ Այդ նպատակի իրագործման համար պետք է հենվել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ռազմավարական ձեռքբերումների վրա»,-ասել է նա։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել գերատեսչության կոլեգիայի ընդլայնված նիստ:
ՌԴ–ն 2024–ին ռազմական հատուկ գործողության շրջանակում 189 բնակավայր է ազատագրել․ Պուտին