Հարավային Կորեայում դեմոկրատների կողմնակիցների հանրահավաքը տոնախմբության է վերածվել, երբ նրանք իմացել են, որ խորհրդարանը հավանություն է տվել նախագահ Յուն Սոկ Յոլին պաշտոնանկ անելու նախագծին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հարավային Կորեայի խորհրդարանը երկրի նախագահին իմպիչմենտ է հայտարարել, կողմ է քվեարկել 204 պատգամավոր, դեմ՝ 85-ը:
Իմպիչմենտի նախաձեռնությունը ներկայացրել էին ընդդիմության ներկայացուցիչները, որոնք նախագահին մեղադրում են իշխանությունը բռնի զավթելու փորձի և լիազորությունները գերազանցելու մեջ: Դրա համար առիթ է դարձել Յուն Սոկ Յոլի կողմից առանց օրինական հիմքերի ռազմական դրություն մտցնելը, ինչը, ընդդիմության կարծիքով, խախտում է ժողովրդավարության սկզբունքները։
Ընդդիմությունը նախագահի պաշտոնանկությանը հասավ երկրորդ փորձից՝ ստանալով իշխող կուսակցության պատգամավորների աջակցությունը։ Դեկտեմբերի 7-ին իշխող «Քաղաքացիական ուժ» կուսակցությունը բոյկոտել էր քվեարկությունը։