ՀՖՖ–ն լավագույն մարզիկների կոչման համար ներկայացրել է Մխիթարյանին և Բարսեղյանին

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում չորս ֆուտբոլիստ է առաջադրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տարվա լավագույն մարզիկների կոչման հավակնորդների թվում առաջադրել է Հենրիխ Մխիթարյանին և Տիգրան Բարսեղյանին։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Հայաստանը լավագույնս հանրահռչակած մարզիկներ» անվանակարգում ՀՖՖ-ն առաջադրել է Հենրիխ Մխիթարյանին և Տիգրան Բարսեղյանին որպես մարզիկների, որոնք իրենց ելույթներով նպաստել են աշխարհում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը»,- հայտնում է ՀՖՖ-ն։
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում առաջադրվել են Վարազդատ Հարոյանը, Էդուարդ Սպերցյանը, Լուկաս Սելարայանը և Օգնյեն Չանչարևիչը։
Հենրիխ Մխիթարյանը դարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ