ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Օնլայն տաքսիստները բողոքի ակցիա են կազմակերպել Հրազդանի կիրճում։ Նրանք բողոքում են հեղուկ գազի գներից և տաքսիների սակագների կտրուկ և անհիմն տատանումներից։
Տաքսիստների բողոքի ակցիան
© Sputnik / Aram Nersesyan
«Օնլայն տաքսիստները պաշտպանված չեն, առավոտյան արթնանում ենք, տեսնում ենք՝ հեղուկ գազի գինը 170-ից դարձել է 220 դրամ: ՀՀ կենտրոնական բանկը գների կայունություն չի ապահովում: ԿԲ-ն հանդուրժում է օնլայն տաքսիների կեղծ տարիֆը: Ոչ մի վերահսկողություն չկա, օպերատորն ասում է՝ պահանջարկը կա, տարիֆը բարձրանում է: Ո՞վ է վերսհսկում՝ այդ պահանջարկը կա, թե չկա, ինչքանով կա և որքանով է համապատասխանում այն ալգորիթմին, որը ինքը հիմքում դրել է»,–ասաց տաքսիստներից մեկը։
Տաքսիստների բողոքի ակցիան
© Sputnik / Aram Nersesyan
Նրա խոսքով` եթե քաղաքացին տաքսիով 10 կմ ճանապարհ է գնում 20 րոպեում այն դեպքում, երբ րոպեի արժեքը 20 դրամ է, կմ-ի արժեքը` 80 դրամ, հստակ կարելի է ստուգել, արդյոք այդ սակագինը ճի՞շտ է հաշված, թե չէ:
Տաքսիստների բողոքի ակցիան
© Sputnik / Aram Nersesyan
«Բայց եթե մեջը կա 1200 դրամ մինիմալ տարիֆի բաղադրիչ, դուք կարո՞ղ եք ստուգել՝ այդ տարիֆն արդար է, թե ոչ: Իսկ գուցե ոչ թե + 1200 դրամ պետք է լիներ, այլ + 800 դրա՞մ: Ո՞նց վարորդը ստուգի՝ օպերատորն արդար է, թե ոչ: Եթե չկա վերահսկողություն, ուրեմն դա կեղծ բաղադրիչ է: Արգելեք բաղադրիչները, որոնք չեք կարող վերահսկել, փոխարենը ողջամիտ սակագներ սահմանեք՝ ողջամիտ բաղադրիչներով»,–ասաց նա։
Տաքսիստների բողոքի ակցիան
© Sputnik / Aram Nersesyan
Տաքսիսիտերը չեն հասկանում, թե ինչ է նշանակում րոպեն` 20 դրամ: Օրինակ, եթե հաճախորդին սուպերմարկետի մոտ 40 րոպե սպասեն, ընդամենը 1000 դրամ փող կաշխատեն, որից 200 դրամն էլ միջնորդավճարն է։
Տաքսիստների բողոքի ակցիան
© Sputnik / Aram Nersesyan
Նրանք վստահ են, որ սպասելաժամանակը ճոխություն է. եթե պատվիրատուն ուզում է, որ վարորդն իրեն սպասի, ուրեմն այդ մարդը վճարունակ է, դրան համապատասխան գին պետք է վճարի: Տաքսիստների կարծիքով` 1 ժամ սպասելավարձի խելամիտ գինը 4000 դրամ է։