ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ COVID-19-ից մահացածների իրական թիվը զգալիորեն գերազանցում է պաշտոնական տվյալները:
«Պաշտոնական տվյալներով՝ աշխարհում COVID-19-ից մահացածների թիվը գերազանցել է 7 միլիոնը, սակայն մենք կարծում ենք, որ փաստացի ցուցանիշները կարող են եռակի բարձր լինել», - նշել է Գեբրեյեսուսն այսօր կայացած ճեպազրույցում:
2024 թվականի հուլիսի 21-ի տվյալներով՝ գրանցվել է ավելի քան 775 միլիոն հաստատված դեպք և ավելի քան 7 միլիոն մահ։
ԱՀԿ-ն նախկինում արդեն խոսել է մահացության մասին գրանցված և իրական տվյալների միջև զգալի անհամապատասխանության մասին՝ դա կապելով մի շարք երկրներում անբավարար հաշվետվողականության և բժշկական վիճակագրության լիարժեք հասանելիության բացակայության հետ:
COVID-19 համավարակը, որն սկսվել է 2019 թվականին, առողջապահական համակարգերում և համաշխարհային տնտեսությունում աննախադեպ ճգնաժամ է առաջացրել։ Չնայած պատվաստանյութերի ներդրմանը և զանգվածային պատվաստումներին, վիրուսը շարունակում է շրջանառվել՝ առաջացնելով հիվանդությունների նոր ալիքներ: