ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի հարավում գտնվող Ըսփարթա նահանգում ռազմական ուղղաթիռ է կործանվել: Տեղեկությունը հայտնում է DHA գործակալությունը:
«Ռազմական ուղղաթիռն ընկել է Ըսփարթա նահանգի Կեչիբորլու շրջանում գտնվող բենզալցակայանի մոտ», – ասվում է հրապարակման մեջ:
Նահանգապետ Աբդուլլահ Էրինը հայտարարել է, որ կործանման հետևանքով 5 զինվորական է մահացել:
Նա նշել է, որ ուղղաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ։
Ըստ տեղեկությունների` աղետի պատճառ կարող էր դառնալ երկու ուղղաթիռների բախումը:
Դեպքի վայր են մեկնել շտապօգնության և հրշեջ բրիգադները: