Սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերը` ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևելյան` 2-5մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում այսօր երեկոյան ժամերին և գիշերը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում` ձյան տեսքով։ Դեկտեմբերի 10-11-ին առանց տեղումների եղանակը կվերադառնա մայրաքաղաք։
Սյունյաց երբեմնի թագավորանիստ Բաղաբերդ ամրոցը կվերականգնվի