Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում: ԱՄԷ–ում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ Բաչկովը հանդիպել է Տանզանիայի ներկայացուցիչ Շահիբու Ռամադանին։
5-րդ ռաունդում Բաչկովը հաղթել է Ռամադանին տեխնիկական նոկաուտով:
Նշենք, որ 30-ամյա Բաչկովը 5 պրոֆեսիոնալ մենամարտ է անցկացրել և չի կրել ոչ մի պարտություն։
Հովհաննես Բաչկովը Հայաստանի հավաքականի կազմում դարձել է երկրի քառակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն։