ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեկտեմբերի 6-ին՝ 18։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Նվեր Հ․-ն իր վարած «Reanult Logan» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Մարմարիկ բնակավայրի գազալցակայանի մոտակայքում վրաերթի է ենթարկել նույն մարզի բնակիչ 63-ամյա Գարեգին Ա․-ին։
Կայքը գրում է, որ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Բուժկենտրոնում բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդի սթափության փորձաքննություն է արվել։ Պարզվել է, որ նա մեքենան վարել է սթափ վիճակում։