ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Համլետ Հ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին, որը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին, ժամը 06։40-ի սահմաններում, երբ վարորդը Կոտայքի մարզից դեպի Երևան ընթանալիս է եղել:
«Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, բայց բժիշկներն արձանագրել են քաղաքացու մահը: Դեպքի վայր ժամանած իրավապահները տեղում վարորդին ենթարկել են սթափության փորձաքննության, եղել է սթափ»,- գրում է կայքը:
Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Նշվում է, որ ճանապարհը եղել է չլուսավորված, բացակայել է արտաքին լուսավորությունը։