ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում 1 ամսում կարմրուկով վարակվելու 5 դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Հոսպիտալացված անձ չկա»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ կենտրոնի տվյալների` 2024 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կարմրուկով վարակվելու 561 դեպք է արձանագրվել։
Վարակվածներից 336-ը երեխաներ են, 225-ը` մեծահասակներ։