Գարեգին Երկրորդը հեռախոսազրույց է ունեցել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդի հետ

Հեռախոսազրույցի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հեռախոսազրույց է ունեցել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ և քննարկել Սիրիայում վերջին օրերին տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Հեռախոսազրույցի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արամ Ա կաթողիկոսը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին ու մշտապես կապի մեջ է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի* զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա, ինչը հանգեցրել է կատաղի բախումների: Սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին, ինչպես նաև կենդանի ուժին:
Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը մինչ այդ շտապ տարհանվել են։
* Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։