ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ղրիմի Հանրապետության գերագույն դատարանը Ուկրաինայի քաղաքացուն լրտեսության համար 17 տարվա ազատազրկման է դատապարտել, նա տեղեկություններ է հավաքել Ռուսաստանի զինված ուժերի զենքի և ռազմական տեխնիկայի մասին։ Տեղեկությունը հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։
«Դատարանը ամբաստանյալի գործողությունները որակել է ՌԴ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով՝ հակառակորդին փոխանցելու նպատակով տեղեկությունների հավաքագրում, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի դեմ, այսինքն՝ լրտեսություն։ Ղրիմի Հանրապետության գերագույն դատարանը մեղադրյալին մեղավոր է ճանաչել առաջադրված հանցագործության մեջ և դատապարտել 17 տարվա ազատազրկման։ Նա պատիժը պետք է կրի խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ տղամարդը բնակվել է Յալթայում։ Պետական գաղտնիք պարունակող նյութերի պատճառով քրեական գործը քննվել է դռնփակ նիստում։
Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել և լրտեսության համար դատապարտվել 18 տարվա ազատազրկման