Ստամբուլի մետրոպոլիտենի M5 գծով երթևեկող առանց մեքենավարի գնացքը կայարաններ է բաց թողել և կանգ առել թունելում։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Գնացքը ուղևորներին իջեցրել է Բուլղուրլու կայարանում և շարունակել ընթացքը, սակայն հաջորդ 5 կայարաններում կանգ չի առել։
Ուղևորները սեղմել են վթարային կանգառի կոճակը, բայց ապարդյուն:
Գնացքը կանգ է առել միայն Ալթնշեհիր կայարանի մոտակայքում գտնվող թունելում։
Ուղևորները ստիպված են եղել ոտքով հասնել կայարան։
Մետրոպոլիտենի ղեկավարությունն առայժմ չի մեկնաբանել միջադեպը: