Չինաստանի Գուանդուն նահանգի ծովափնյա Չժուհայ քաղաքում նոյեմբերի 12-ին բացվել է «China Airshow 2024» ավիատիեզերական ցուցահանդեսը, որում 47 երկրից շուրջ 150 ցուցանմուշ է ներկայացված` ռազմական և քաղաքացիական ավիատեխնիկա, տիեզերական տեխնիկա, սպառազինություն, ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր: ՉԺՀ-ում այդ խոշորագույն թեմատիկ միջոցառումն անցկացվում է երկու տարին մեկ։
Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան և Իտալիան այստեղ ազգային տաղավարներ ունեն: Սակայն արևմտյան երկրներն ավելի շատ հակված են ուրիշների նվաճումներն ուսումնասիրելու, քան իրենցը ցուցադրելու։ Պատճառն օբյեկտիվ է՝ տեխնոլոգիական բացառիկության կորուստը։
Հարյուրավոր մասնագետների, միլիոնավոր տեղացիների և սրահի այցելուների համար ձգողականության կենտրոնը հինգերորդ սերնդի ռուսական Սու-57 կործանիչն է, որն առաջին անգամ է ներկայացվում արտերկրում: Եվ սա աշխարհում միակ անտեսանելի ինքնաթիռն է, որը հաջողված մարտական փորձ ունի բարձր ինտենսիվության հակամարտության մեջ՝ հակառակորդի կողմից ժամանակակից (ՆԱՏՕ-ից ստացած) ՀՕՊ և ՌԷՊ համակարգերի կիրառմամբ:
«Airshow China 2024»-ի ռուսական տաղավարը լի է ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ավիացիոն խոցման միջոցներով, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության, ռադիոլէլեկտրոնային պայքարի համակարգերով, շարժիչներով և այլ բարձր տեխնոլոգիական արտադրանքներով:
«Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հատուկ նշել է արտերկրում «դեբյուտի համազարկը»՝ Су-57Э կործանիչը, «Գրոմ-Է1», Х-58УШКЭ և Х-38МЛЭ նորագույն կառավարվող հրթիռները, К08БЭ և УПАБ-1500Б-Э ճշգրտվող ավիառումբերը, իր դասի լավագույն հետախուզական-հարվածային ուղղաթիռի՝ Ка-52Э-ի սպառազինությունը:
Մասնագետների ուշադրությունը գրավում է նաև նոր սերնդի Х-69 քիչ նկատելի թևավոր հրթիռը՝ մինչև 290 կմ հեռահարությամբ:
Հակաօդային պաշտպանության ոլորտում հավասարը չունեն С-350Е «Վիտյազ» զենիթահրթիռային համակարգերը, որոնք մարտական բարդ պայմաններում ապացուցել են թիրախների խոցման բարձր արդյունավետությունը:
Ռուսական ցուցադրության «աստղ» է ճանաչվել հինգերորդ սերնդի բազմաֆունկցիոնալ Су-57Э կործանիչը, որը կարողանում է խոցման բարձր ճշգրտության միջոցների լայն շրջանակ կիրառել:
Մասնագետները և ցուցահանդեսի հյուրերն արդեն տեսել և գնահատել են «անտեսանելին» գետնին և օդում. ինքնաթիռը Չժուհայի երկնքում բարձրագույն օդանավավարության տարրեր է ցուցադրել: Ցուցադրական թռիչքներին մասնակցում է նաև «Русские витязи» խումբը՝ 4++սերնդի Су-35С կործանիչներով։
Այստեղ խորհրդանշական ժառանգականություն է նկատվում․ 10 տարի առաջ «China Airshow» ցուցահանդեսի ժամանակ առաջին անգամ ցուցադրվել էր Սու-35-ը, որը մեծ պահանջարկ ունեցավ տարբեր երկրներում։
Աշխարհում միակը
Միայն Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն են ի վիճակի հինգերորդ սերնդի կործանիչներ ստեղծել։ Ուստի իզուր չէ, որ ամերիկյան ոլորտային լրատվամիջոցները մանրամասն վերլուծում են ռուսական Սու-57-ի արտահանման հեռանկարները՝ կապելով մասնավորապես Հնդկաստանի և Ալժիրի հետ։
Ռուսական ինքնաթիռը համեմատում են ամերիկյան տարբերակների՝ F-22 և F-35-ի հետ (առաջինը ակնհայտորեն հնացած է, երկրորդը տեխնոլոգիապես հինգերորդ սերնդի չի ձգում), ինչպես նաև չինական J-35 և J-20 կործանիչների հետ։
Ամերիկյան ինքնաթիռների ոչ այնքան տպավորիչ բնութագրերին ավելի վաղ էինք անդրադարձել։ Հինգերորդ սերնդի չինական կործանիչները մասնագետների շրջանում հայտնի են նրանով, որ 2017 թվականից արտադրվել են ռուսական շարժիչներով, չինական WS-10C-ները ինտեգրվել են 2021 թվականին, և այսօր էստաֆետն ընդունում են նոր WS-15 շարժիչները՝ միաբյուրեղային թիաթևերով։ Չինական հինգերորդ սերնդի Shenyang J-35A կործանիչն առաջին անգամ է ներկայացվում ցուցահանդեսում և ուղղվածությունն արդեն համարվում է արտահանման շուկան։
Չանդրադառնալով մրցակիցների առավելություններին և թերություններին՝ «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովն առանձնացրել է ռուսական ինքնաթիռի հիմնական տարբերությունը․ «Այսօր Су-57-ը հինգերորդ սերնդի միակ կործանիչն է աշխարհում, որն ապացուցել է արդյունավետությունը ժամանակակից արևմտյան հակաօդային պաշտպանության համալիրների, այդ թվում՝ Patriot-ի, NASAMS-ի և IRIS-ի կողմից հակազդեցության պայմաններում»:
Այդպիսի մեքենան, իհարկե, արտահանման բարձր ներուժ ունի, զգալի հետաքրքրություն է առաջացնում մասնագետների և օտարերկրյա հաճախորդների շրջանում:
Չինական ԶԼՄ-ները Су-57-ի բարձրագույն պիլոտաժն անվանել են «իսկական արվեստ», որը «խախտում է ֆիզիկայի օրենքները»:
«China Airshow 2024» ցուցահանդեսի ժամանակ ռուսական պաշտպանական արդյունաբերության համալիրը ոչ թե պարզապես նորույթներ է առաջարկում, այլ այնպիսի տեխնիկա, որն իր բարձր արդյունավետությունն ապացուցել է ռազմական հատուկ գործողության գոտում։ Су-57 կործանիչը բարձր ինտենսիվության մարտական գործողությունների վետերան է (հակառակորդի կողմի ժամանակակից ՀՕՊ և ՌԷՊ միջոցների կիրառման պայմաններում)։ Այդպիսի համբավը երաշխավորում է խնդիրների կատարումը մարտական գործողությունների ժամանակակից թատերաբեմում՝ մոլորակի ցանկացած հատվածում։
Հինգերորդ սերնդի ամերիկյան և չինական ինքնաթիռները մարտական փորձ չունեն, և օտարերկրյա պատվիրատուների ակնկալիքներն ու իրականությունը կարող են չհամընկնել։
Իհարկե, համաշխարհային շուկան գլխավոր նպատակը չէ։ Ռուսական ավիաշինարարները հավատարիմ են պետական առաջնահերթությունների համակարգին։
ՌԴ օդատիեզերական ուժերը նոյեմբերի 11-ին նորագույն Су-57 և Су-35С կործանիչների հերթական խմբաքանակն են ստացել։ Նախորդ խմբաքանակը ստացել էին սեպտեմբերին։ Ամուրի Կոմսոմոլսկում գտնվող ավիագործարանն ընդլայնում է 5-րդ և 4++ սերնդի կործանիչների արտադրությունը, պաշտպանական պետպատվերն անթերի է կատարվում։