Ճամբարակում բախվել են «Մերսեդեսն» ու բեռնատարը․ վարորդներից մեկը տեղում մահացել է

ՃՏՊ
Ըստ տեղեկությունների՝ բեռնատարը եղել է առանց հաշվառման համարանիշի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․ Այսօր մահացու ելքով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 14:50-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում բախվել են «Մերսեդեսն» ու առանց հաշվառման «ԳԱԶ 52» բեռնատարը։ Ավտովթարի հետևանքով «Մերսեդեսի» վարորդը տեղում մահացել է։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրավապահները պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը լուսանկարներ է հրապարակել և հայտնել, որ ավտովթարի հետևանքով «Մերսեդեսում» հրդեհ է բռնկվել, որը մարվել է 15:15-ին:
Հրշեջները մարում են հրդեհը