Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մերձմոսկովյան շրջանում այս պահի դրությամբ ոչնչացվել է 32 անօդաչու թռչող սարք. կա տուժած

Ստանովոյե ավանում երկու տուն է այրվել, տուժել է մի կին։
Sputnik
Այս պահի դրությամբ ոչնչացվել է դեպի Մոսկվա թռչող 32 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նրա խոսքով` ևս յոթ անօդաչու թռչող սարք է խոցվել Դոմոդեդովո, Ռամենսկոյե և Կոլոմնա քաղաքային շրջաններում:
Ինչպես հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը` անօդաչուների հարձակման հետևանքով Ստանովոյե ավանում երկու տուն է հրդեհվել դրոնի բեկորների ընկնելու հետևանքով։ Այրվածքներով վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 52-ամյա մի կին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում դեպի Մոսկվա թռչող չորս անօդաչու թռչող սարք են խոցել:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ՀՕՊ-ը գիշերը Ռուսաստանի 4 շրջանի վրա խոցել է ուկրաինական 23 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ