ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Պյատիգորսկի «Կուրորտնի» բնակելի համալիրում գազի պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է երեքի։ Այս մասին հայտնում է ՌԴ Ստավրոպոլի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ավելի վաղ Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտարարել էր, որ հրդեհը բռնկվել է Պյատիգորսկի «Կուրորտնի» բնակելի համալիրում, նախնական վարկածով` գազաօդային խառնուրդի պայթյունի պատճառով: Նշվում էր, որ հրդեհի հետևանքով մահացել է մեկ կին, ևս մեկը տուժել է: Հրդեհն արդեն ամբողջությամբ վերացվել է, տարհանվել է տասը մարդ։
ԱԻՆ գլխավոր վարչությունից հայտնում են, որ ընդհանուր առմամբ վնասվել է 22 բնակարան երկու մուտքերում:
Նշվում է, որ ԱԻՆ աշխատակիցները տեղում կատարում են վնասված կառույցների ապամոնտաժում։