Պայթյուն Պակիստանում. կա 21 զոհ, ավելի քան 30 մարդ վիրավոր է

Ոստիկաններն ու անվտանգության ուժերը ժամանել են դեպքի վայր։ Հիվանդանոցներում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։
Sputnik
Այսօր առավոտյան պայթյուն է որոտացել Պակիստանի Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքի երկաթուղային կայարանում: Արդյունքում զոհվել է առնվազն 21 մարդ, ևս 30-ը վիրավորվել են։ Տեղեկությունը հաղորդում է Geo հեռուստաալիքը:
«Նման է մահապարտի կողմից իրականացված պայթյունի, սակայն դեռ վաղ է հստակ ասել»,– հայտարարել է ոստիկանության ավագ տեսուչ Մոհամադ Բալոխը:
Պայթյունը տեղի է ունեցել կայարանում, երբ Jaffar Express գնացքը պետք է ուղևորվեր Քվետայից Փեշավար: Քանի որ մի քանի տուժածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, պայթյունի հետևանքով զոհերի թիվը կարող է աճել:
Պայթյուն Պակիստանում` մզկիթի մոտակայքում. ավելի քան 50 մարդ է մահացել
Ոստիկաններն ու անվտանգության ուժերը ժամանել են դեպքի վայր։ Հիվանդանոցներում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։