Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Պյատիգորսկի «Կուրորտնի» բնակելի համալիրում, կա մեկ զոհ և մեկ տուժած։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
ՌԴ Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը Telegram–ի իր ալիքում հայտնել է, որ ճշտված տվյալներով՝ միջադեպի հետևանքով կին է մահացել: Տուժածը նույնպես կին է։
«Վիճակը միջին ծանրության է, նրա հետ աշխատում են բժիշկները», – նշել է տարածաշրջանի ղեկավարը:
Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է գազօդային խառնուրդի պայթյունի հետևանքով։
Ստավրոպոլի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունն իր հերթին հայտնում է, որ Պյատիգորսկի բնակելի շենքում, որտեղ գազի պայթյուն է տեղի ունեցել, 60 քմ մակերեսով բաց այրումը վերացվել է, 10 մարդ տարհանվել է։