Մահացու ելքով 2 վրաերթ 1 օրում Հայաստանում

Վրաերթերից մեկը 46-ամյա տղամարդու, մյուսը 48-ամյա կնոջ կյանք է խլել, կատարվում է նախաքննություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik․ 1 օրում մահացու ելքով երկու վրաերթ է տեղի ունեցել։ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 5-ին՝ ժամը 6.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 48-ամյա Ալինա Ա.-ին, որը մահացել է:
Երկրորդ վրաերթը տեղի է ունեցել Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 32-րդ կմ-ին ժամը 18.45-ի սահմաններում։ Կրկին «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա Գագիկ Ա.-ին, որը տեղում մահացել է:
Երկու դեպքերով էլ կատարվում է նախաքննություն: