ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Երևանի Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքում ծուխ է նկատվում, նախնական տվյալներով «տոլ» է այրվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
ՆԳՆ փրկարար ծառայությունում 19։46-ին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան 18 հասցեի շենքի տանիքից ծուխ է նկատվում։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության 3 մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Նախնական տվյալներով շենքի տանիքում տոլ է այրվում»,– նշեց Սարգսյանը։
Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ դեպքի վայրում նաև շտապօգնության մեքենա կա։