Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԼԺՀ–ում ձերբակալել են ուկրաինական հետախուզությանը տեղեկություններ փոխանցած տղամարդուն

Sputnik
Ուժայինները ԼԺՀ–ում ձերբակալել են լրտեսի, որը Ուկրաինայի ԶՈւ–ին մեսենջերի միջոցով տեղեկություններ է փոխանցել ռազմական հատուկ գործողությունների գոտում ռուսական ստորաբաժանումների մասին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ–ի տարածաշրջանային վարչությունից։
«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում` Ռուսաստանի ԱԴԾ–ի տարածաշրջանային վարչությունում, կանխվել է Ռուսաստանի քաղաքացու անօրինական գործունեությունը, որը, ի վնաս ՌԴ–ի անվտանգության, լրտեսություն է արել օտարերկրյա պետության շահերից ելնելով», – հայտնում են գերատեսչությունից։
Նշվում է, որ Ստանիչնո–Լուգանսկի թաղամասի բնակիչը մեսենջերի միջոցով Ուկրաինայի ԶՈւ–ի ներկայացուցչին տեղեկություններ է փոխանցել ռազմական հատուկ գործողությունների գոտում ռուսական ստորաբաժանումների մասին։
ԱԴԾ-ն ցուցադրել է ծառայությունները ԿՀՎ-ին առաջարկած ՏՏ մասնագետի ձերբակալության տեսանյութը