Հրդեհ Գյումրիում. կա տուժած, 20 քաղաքացի տարհանվել է

Հրդեհը մեկուսացնելուց հետո մարելու համար 12 րոպե է պահանջվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի շենքերից մեկում, կա տուժած։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր ժամը 11:12-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցի թիվ 5 շենքի շքամուտքում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհ Արտաշատի մանկապարտեզում. տարհանվել է 53 երեխա և 4 աշխատակից
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:22-ին, մարվել՝ 11:34-ին: Այրվել է թիվ 5 շենքի մուտքի փայտե դուռը (մոտ 2 քմ):
Փրկարարները տարհանել են 20 բնակչի․ Գ․ Թ․-ին (ծնված 1950 թ.) շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն և ծխահարման նախանշաններով տեղափոխել բժշկական կենտրոն: