ՀՀ կառավարությունը բիզնեսին կփոխհատուցի արտահանման հավաստագրման ծախսերի 50%-ը. նախարար

Գևորգ Պապոյան
Այդ հավաստագրերը տասնյակհազարավոր դոլարներ արժեն, և հաճախ հարկ է լինում դրանք ձեռք բերել յուրաքանչյուր ապրանքի համար մի քանի անգամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի կառավարությունը տեղական արտադրողներին կփոխհատուցի արտահանման շուկաների համար նախատեսված ապրանքների սերտիֆիկացման ծախսերի 50%-ը։ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Այդ հավաստագրերը տասնյակհազարավոր դոլարներ արժեն, և հաճախ հարկ է լինում դրանք ձեռք բերել յուրաքանչյուր ապրանքի համար մի քանի անգամ (ըստ դրանում պարունակվող բաղադրիչների քանակի): «Այդ ծախսերը, որոնք էական են բիզնեսի համար, կառավարությունը պատրաստ է կիսել գործարարների հետ»,– ընդգծեց նախարարը։
Որոշ դեպքերում կառավարությունը պատրաստ է նաև բիզնեսին փոխհատուցել լոգիստիկայի ծախսերի մի մասը՝ նոր շուկաներ արտահանելու դեպքում։
Աջակցության այս միջոցների վերաբերյալ սկզբունքային որոշումն արդեն ընդունվել է, մեխանիզմի մանրամասները կներկայացվեն կառավարության առաջիկա որոշումներից մեկում:
Հայ արտադրողը 50 %–ով կսուբսիդավորվի, եթե իր ապրանքը վաճառի մարկետփլեյսում. Պապոյան