Թբիլիսիում ընդդիմության ցույցի ժամանակ տուժել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը

Ընդդիմության հանրահավաքի մասնակիցները հետապնդել են թղթակցին և բարձր հաճախականություններով բարձրախոս միացրել նրա ականջի մոտ։
Sputnik
Այսօր երեկոյան ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացրել Թբիլիսիում։ Ցույցի ժամանակ տուժել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Գործակալության տվյալներով՝ ընդդիմության հանրահավաքի մասնակիցները հետապնդել են թղթակցին և բարձր հաճախականություններով բարձրախոս միացրել նրա ականջի մոտ։ Տղամարդն ընկել է ձայնային հարվածից։ Ոստիկանները նրան տաքսիով ուղարկել են հյուրանոց։ Այժմ լրագրողին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ Sputnik Գրուզիան հայտնել էր, որ վրացի ուսանողները խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցեր են անցկացնում։ Նրանք Թբիլիսիի պետական համալսարանից երթով շարժվել են դեպի Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենք, որտեղ փոքրիկ հանրահավաք են անցկացրել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին: ԿԸՀ-ի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման կողմնակից է և դեմ է հակառուսական պատժամիջոցներին, ստացել է քվեների 53,93%-ը: Խորհրդարան են անցել նաև 4 ընդդիմադիր կուսակցություններ` ընդհանուր հավաքելով 37,78%։ Ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները։
Ամերիկյան հայտնի «Pro V&V» աուդիտորական ընկերությունը (ԱՄՆ-ում համապատասխան հավատարմագրում ունեցող երկու ընկերություններից մեկը) ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանում անցկացված ընտրությունների քվեարկության էլեկտրոնային համակարգը սարքին է եղել, և «կարուսելի» համար անգամ տեխնիկական հնարավորություն չի եղել:
Թեև Վրաստանի Սահմանադրությամբ արգելվում է, որ երկրի ղեկավարը կուսակցական լինի, բայց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն աջակցում է եվրոպամետ ընդդիմությանը, կոչ է արել ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցեր անցկացնել: