Արցախցի բռնցքամարտիկը հաղթել է թուրք մարզիկին աշխարհի երիտասարդական առաջնությունում

Էրիկ Առստամյանի հաջորդ մրցակիցը ադրբեջանցի մարզիկ է։
Sputnik
Չեռնոգորիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչ է դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Առստամյանը։
57 կգ քաշային կարգում հանդես եկող արցախցի բռնցքամարտիկը 1/8 եզրափակչում հաղթել է թուրք բռնցքամարտիկ Չաղրի Ֆիդանին։ Առստամյանը հաղթել է տեխնիկական նոկաուտով։
Հաջորդ մենամարտը Էրիկ Առստամյանը կանցկացնի հոկտեմբերի 30-ին ադրբեջանցի մարզիկ Թագի Նասիբովի հետ։
Նշենք, որ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում հոկտեմբերի 23-ին մեկնարկել է բռնցքամարտի Մ18 տարեկանների աշխարհի առաջնությունը։