Երևանում կինն ընկել է բեռնատար գնացքի տակ

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Մանվել Ն․-ն Բաբաջանյան փողոցում բեռնատար գնացքով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ Արինե Դ․-ին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է գիտակցության չգալով։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գնացքավարը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
2 մահացու վրաերթ` մեկ օրում. Լոռիում և Կոտայքում տարեց տղամարդիկ են մահացել