Իրան–Հայաստան սահմանին առգրավվել է ցեմենտի պարկերի տակ թաքցված 68 հազար տուփ ծխախոտ

Իրավախախտում կատարած ՀՀ քաղաքացին ձերբակալվել է։
Sputnik
Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ռ․Հ․-ի կողմից շահագործվող բեռնատարում հայտնաբերվել է առանց ակցիզային մակնշման 68,500 տուփ ծխախոտ։ Այս մասին հայտտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ծխախոտները եղել են կիսակցորդիչում և թաքցված են եղել ցեմենտի պարկերի տակ։
«ՄԴՊ վարչության ծառայողների նախնական հաշվարկով` վերոնշյալ ծխախոտները թաքցնելու միջոցով ՀՀ տարածք ներմուծելու արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 22,5 մլն ՀՀ դրամ ակցիզային հարկ, այսինքն` քաղաքացու արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ»,–ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ։
68,500 տուփ ծխախոտը և բեռնատար ավտոմեքենան վերցվել և ի պահ են հանձնվել «Ագարակ» մաքսային անցման կետում: Ռ․Հ․-ն ձերբակալվել և ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով կազմված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Ադամանդներ տաբատի, անձնագրի պատյանի, ծխախոտի տուփի մեջ. ՊԵԿ–ը մաքսանենգություն է կանխել