ՀՀ–ում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թ. 9 ամսում աճել է 8.7%–ով. վիճակագրություն

Հաշվիչ
Արտաքին առևտուրը 2023 թ. հունվար–սեպտեմբերի համեմատ 2024 թ. սեպտեմբերին աճել է 73,5%–ով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թ. հունվար–սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7%–ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Տարեսկզբին այդ ցուցանիշը երկնիշ էր (ավելի քան 13%), այնուհետև սկսել է աստիճանաբար նվազել: ՀՀ կենտրոնական բանկի գնահատականներով` երկարաժամկետ կտրվածքով աճի նորմալ տեմպերը երկրում կազմում են մոտ 5%:
Արդյունաբերության ծավալը 9 ամսում աճել է 12.6%–ով: Գյուղատնտեսության ոլորտում աճը կազմել է 1.8%, էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 1.2 %–ով։ Ինչ վերաբերում է գնաճին, ապա այս սեպտեմբերին 2023 թվականի սեպտեմբերի համեմատ կազմել է 0,6%։
Հայաստանում կրճատել են մոլիբդենի վերամշակումը և ավելի շատ հումք են արտահանում
Աճի տեմպը շարունակվում է շինարարության ոլորտում` 9 ամսում 15,9%, առևտրի ոլորտում` 19,5%։
Արտաքին առևտուրը 2023 թ. հունվար–սեպտեմբերի համեմատ 2024 թ. սեպտեմբերին աճել է 73,5%–ով, այդ թվում` արտահանումը՝ 2,1 անգամ՝ կազմելով 4 մլրդ 183.1 մլն դրամ, ներմուծումը՝ 54,2%–ով՝ մինչև 5 մլրդ 178.8 մլն դրամ։
Ծառայությունների ոլորտը 9 ամսում աճել է 5.9%–ով: Նշենք, որ այս ցուցանիշը ներառում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որի շրջանառությունը վերջին ամիսներին փոքր–ինչ նվազում է։
2024 թ. 8 ամսում Հայաստանից Իրան արտահանումն ավելացել է 7 %–ով. Պապոյան