Հայ և թուրք ըմբիշները ծեծել են իրար

Մրցավարության կողմից երկու ըմբիշներն էլ որակազրկվել են։
Sputnik
Տիրանայում ընթացող մինչև 23 տարեկան ազատ ոճային ըմբիշների աշխարհի առաջնությունում տհաճ միջադեպ է գրանցվել հայ ու թուրք ըմբիշների գոտեմարտում։ Գերծանր քաշային Լյովա Գևորգյանը գոտեմարտում էր թուրք Հական Բույուկչինգիլի հետ։ Առաջին մրցափուլի վերջում, երբ 1։0 հաշվով հաղթում էր հայ ըմբիշը, թուրքը հրել է Գևորգյանին ու սադրել մեր ըմբիշին, որն էլ պատասխան է տվել։
Մրցավարության կողմից երկու ըմբիշներն էլ որակազրկվել են։
Հավելենք, որ աշխարհի առաջնությունում 61կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչում էլ Հայաստանը ներկայացնող Լևիկ Միքայելյանը մրցելու է թուրք Էմրե Կուրալի հետ։