Պուտինն առանձնազրույցներ է ունեցել Կազան մեկնած գրեթե բոլոր առաջնորդների հետ

Վլադիմիր Պուտին
Քննարկվել են կարևոր և զգայուն հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ` հոկտեմբերի 22-ին, առանձնազրույցներ է ունեցել գրեթե բոլոր առաջնորդների հետ, որոնք ժամանել են Կազան` մասնակցելու ԲՐԻԿՍ գագաթնաժողովին։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Պուտինը ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում մի քանի երկկողմ հանդիպումներ է անցկացրել, իսկ երեկոյան տեղի է ունեցել ՌԴ նախագահի ոչ պաշտոնական ընթրիքը Կազան ժամանած առաջնորդների հետ։
Ուշակովի խոսքով` ընթրիքի ընթացքում երկրների ղեկավարները շատ են խոսել Կազանի, Թաթարստանի մասին, պատմության և Վոլգա գետի մասին, ռուս մարդու համար դրա նշանակության մասին։
«Այնուհետև անդրադարձ է եղել նաև ԲՐԻԿՍ գագաթնաժողովին անմիջապես առնչվող մի շարք թեմաների», – ասել է Ուշակովը։
Ճշգրտող հարցին, թե ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ արդյոք քննարկվել է Ուկրաինայի թեման, նա դրական պատասխան է տվել։
«Հետո էլի հետաքրքիր բան եղավ։ Մեր ղեկավարին հաջողվեց նաև առանձնազրույցներ ունենալ։ Գրեթե բոլոր առաջնորդների հետ զրուցեց։ Եվ քննարկեցին այսպես ասած ամենակարևոր, ամենազգայուն հարցերը։ Դա ևս հաջողվեց անել երեկ», – ասել է ՌԴ նախագահի օգնականը։
Միանա՞լ ԲՐԻԿՍ-ին, թե՞ պարտվել. Արևմուտքը պետք է ընտրություն անի
Նշենք, որ ԲՐԻԿՍ-ի երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի կունենա Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն ընդգրկվել է կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։
Հայաստանի արևմտամետ քաղաքականությունը լուրջ ռիսկեր է պարունակում. քաղաքագետ