Վրաերթ Վայոց Ձորում․ 8 տարեկան աղջնակը մահացել է հիվանդանոցում

Հիվանդանոց
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է աղջկան բուժկենտրոն տեղափոխել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Վայոց Ձորի մարզում վրաերթի հետևանքով 8 տարեկան աղջնակ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի` հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:55-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Ազիզ Օ.-ն «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի միջպետական ավտոճանապարհի 10-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 8-ամյա Աստղիկ Ս.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել և երեխային ծայրահեղ ծանր վիճակում օգնել է տեղափոխել «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Այնտեղից էլ աղջկան տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Այսօր առավոտյան երեխան, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
Ավտովթար Երևանի Աջափնյակ թաղամասում․ վարորդներից մեկը տեղում մահացել է