ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ գործարար խորհուրդն ու Միջազգային առևտրի աջակցության չինական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել: Փաստաթուղթը թույլ կտա վերացնել խոչընդոտները և ավելի զարգացնել ԵԱՏՄ երկրների և ՉԺՀ-ի գործարար կապերը:
Հուշագրով նախատեսվում է ստեղծել մշտապես գործող բիզնես երկխոսություն։
«Խոսքը ոչ միայն համագործակցության պայմանների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու մասին է, այլև գործնական խնդիրների համատեղ լուծման` սահմանափակումների վերացման հարցում աջակցության, տարբեր համաժողովների կազմակերպման, էքսպոների մասին»,– Sputnik–ի հետ զրույցում ասել է ԵԱՏՄ գործարար խորհրդի գործադիր քարտուղար Սերգեյ Միխնևիչը։
Չժան Շաոգանի նվերը Ալեքսանդր Շոխինին
© Photo : Деловой совет ЕАЭС
Հուշագիրը ստորագրել են Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահության անդամ Ալեքսանդր Շոխինը և Միջազգային առևտրի աջակցության չինական կոմիտեի փոխնախագահ Չժան Շաոգանը։
Ալեքսանդր Շոխինը «Տրետյակովյան պատկերասրահի» մասին գիրք է նվիրել Չժան Շաոգանին
© Photo : Деловой совет ЕАЭС
Հուշագրի նախապատրաստման մասին հայտնի էր դարձել 2024 թվականի ապրիլի 19-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և ՉԺՀ–ի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողովի նիստում։