Ձերբակալվել է Խերսոնի մարզում ՌԴ զորքերի մասին Ուկրաինային տեղեկություններ փոխանցող կինը

Խերսոնի մարզի բնակչուհին կապ է հաստատել ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ և տեղեկություններ փոխանցել Telegram–ի միջոցով։
Sputnik
Ձերբակալվել է Խերսոնի մարզում ռուսական զորքերի տեղակայման մասին Ուկրաինայի անվտանգության ծառայությանը տեղեկություններ փոխանցող Ուկրաինայի քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ–ն։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է 2001 թվականին ծնված Ուկրաինայի քաղաքացու, որը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մասին տեղեկություններ էր փոխանցում Ուկրաինայի անվտանգության ծառայությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Օպերատիվ որոնողական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ Խերսոնի մարզի բնակիչը ակտիվորեն կապ է հաստատել Ուկրաինայի հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ և համակարգողի հանձնարարությամբ, Telegram-ի միջոցով, տեղեկություններ է հավաքել և ուղարկել Խերսոնի մարզում ՌԴ զինված ուժերի գտնվելու վայրի մասին։
Փաստի առիթով Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի գծով Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության վարչության քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 276–րդ հոդվածով («Լրտեսություն»): Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հոդվածը մինչև 20 տարվա ազատազրկում է նախատեսում։