Լիբանանում խոլերայի բռնկման վտանգ կա. ԱՀԿ

ԱՀԿ
Կազմակերպությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը վերահսկելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Խոլերայի մեկ դեպք է հաստատվել Լիբանանի հյուսիսում, որտեղ շատ մեծ է վարակվելու ռիսկը: Այս հայտարարությունն արել է Լիբանանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Աբդինասիր Աբուբաքարը։
«Օրերս խոլերայով հիվանդանալու դեպք է հաստատվել Լիբանանի հյուսիսում, որտեղ բնակչությունը պատվաստված չէ։ Քանի որ հարյուրհազարավոր մարդիկ երկրի հարավից փախչում են հյուսիս, և նրանք որևէ կերպ պաշտպանված չեն այս հիվանդությունից, վարակի փոխանցման ռիսկը շատ մեծ է», - ասել է նա:
Աբուբաքարը հավելել է, որ կազմակերպությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը վերահսկելու համար:
Իսրայելի ՌՕՈւ–ն լայնածավալ հարվածներ է հասցնում Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիա քաղաքին
Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում է հարևան երկրի օդային ռմբակոծությունները, այնտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն մարդ դարձել է փախստական: Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմանների ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
Իսրայելը կշարունակի անխնա հարվածներ հասցնել Լիբանանին, այդ թվում` Բեյրութին. Նեթանյահու