«Պրոֆսոյուզնայա փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ավտոմեքենա է վնասվել, երեք մարդ է տուժել, այդ թվում վեցամյա տղա», – հայտնել են գերատեսչությունից։
Մոսկվայի քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական գործ է հարուցվել մահափորձ երկու և ավելի անձանց վրա հոդվածով։ Մի շարք փորձաքննություններ կնշանակվեն, այդ թվում պայթյունատեխնիկական։
«SHOT» տելեգրամյան ալիքի տվյալներով` ինքնաշեն պայթուցիկ սարքով փաթեթ է եղել ավտոմեքենայի վրա, որը ծածկված է եղել մանկական տակաշորով։
Ալիքի տվյալներով` հոկտեմբերի 15-ի առավոտյան մեքենային է մոտեցել դրա սեփականատերը երեխայի հետ։ Պայթյունը որոտացել է, երբ տղամարդը փորձել է հեռացնել կասկածելի փաթեթը մեքենայի վրայից։ Ալիքի տվյալներով` տղամարդը ոտքերի և ձեռքերի վնասվածք է ստացել, երեխան` գլխի։