ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում քաղաքապետարանի կողմից նոր տնօրենի նշանակման շուրջ կրքերը չեն հանդարտվում, այսօր երեխաները դասերից հետո էլ բողոքի ակցիա էին կազմակերպել։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դպրոցի աշակերտները դասադուլ են արել,քանի որ դեմ են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Դումանյանի նշանակմանը։ Նրանց պահանջն է տնօրենի պաշտոնակատար նշանակել գործող փոխտնօրեն Վերոնիկա Բաբաջանյանին։
Աշակերտները պաստառներ էին պատրաստել և վանկարկում էին «Դումանյան, հեռացի՛ր, մեր դպրոցը մոռացի՛ր», «Բա–բա ջան–յան», «Պայքար, պայքար մինչև վերջ»։
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի բակում
© Sputnik / Aram Nersesyan
«Ակցիան մենք աշակերտներով ենք կազմակերպել, որովհետև ուզում ենք` Բաբաջանյանը լինի մեր տնօրենը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին աշակերտներից մի քանիսը։
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի բակում
© Sputnik / Aram Nersesyan
Նույնը փոխանցեցին նաև դպրոցի ուսուցիչներից ոմանք` մեզ հետ հեռախոսազրույցում ընդգծելով, որ ակցիան երեխաների կողմից ինքաբուխ է կազմակերպված։ Ուսուցիչներից ոչ մեկը, սակայն, բակ չիջավ։
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի բակում
© Sputnik / Aram Nersesyan