ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը պաշտոնապես հաստատել է, որ իր թեկնածությունն առաջադրվել է արդարադատության նախարարի պաշտոնում։ Այս մասին Խաչատրյանն ասել է ArmLur.am-ի հետ զրույցում։
«Այո, իմ թեկնածությունն առաջադրվել է, ես երկրում չեմ եղել, վերադարձա ու իմացա, որ թեկնածությունս առաջադրել են»,- ասել է նա:
Հարցին՝ թե ինքն ընդունել է առաջարկը, պատրա՞ստ է տեղափոխվել գործադիր, Խաչատրյանը դրական պատասխանել է տվել։
«Այո, եթե վարչությունն ընտրի, պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»,-ասել է նա:
Նշենք, որ արդարադատության նախարարի թեկնածուի համար շրջանառվում են նաև ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի և Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի անունները։
Հիշեցնենք` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ստորագրահավաք էր սկսվել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։
Հոկտեմբերի 1-ին Մինասյանը հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից, իսկ հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահը ստորագրեց համապատասխան որոշումը։