ՌԴ ԱԴԾ-ն ցուցադրել է Բասաևի և Խաթաբի ավազակախմբերի 3 գրոհայինների ձերբակալման տեսանյութը

ԱԴԾ-ն ցուցադրել է 2000 թվականին պսկովյան դեսանտայինների վրա հարձակմանը մասնակցած ավազակախմբերի երեք անդամների ձերբակալության տեսանյութը:
Sputnik
24 տարի անց ձերբակալվել են Չեչնիայի Շատոյսկի շրջանում պսկովյան դեսանտայինների 6-րդ վաշտի մարտիկների վրա հարձակված Բասաևի և Խաթաբի ավազակախմբերի երեք մասնակիցներ։ Այս մասին հայտնում են ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Նրանցից մեկը Չեչնիայի Հանրապետության բնակիչ Ադամ Մագամադովն է, երկրորդը՝ Դաղստանի Հանրապետության բնակիչ Սամաիլ Բատաևը և երրորդը՝ Ստավրոպոլի երկրամասի բնակիչ Ռուստամ Չագիլովը:
ԱԴԾ-ն Թեոդոսիայի բնակչի է ձերբակալել ռուսական նավերի մասին Կիևին տվյալներ փոխանցելու համար
ՌԴ ԱԴԾ հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես են ռուսական հատուկջոկատայինները ներխուժում նրանցից մեկի տուն և ձեռնաշղթաներ հագցնում նրան: Եվս երկուսը ձերբակալվել են փողոցում։
Մոտ ժամանակներս նրանց մեղադրանք կառաջադրվի ՌԴ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով, 209-րդ հոդվածի 2-րդ մասով, 317-րդ հոդվածով (զինված խռովություն, հանցախմբին մասնակցություն և իրավապահ մարմնի աշխատակցի կյանքի նկատմամբ ոտնձգություն), նրանք անազատության մեջ են։
Ռուսաստանի ԱԴԾ-ն Ուրալում կանխել է ՊՆ պաշտոնյայի դեմ մահափորձը