Մահացել է բնապահպան Հակոբ Սանասարյանը

Հակոբ Սանասարյանը 1985 թվականին հիմնադրել է «Գոյապահպանություն» բնապահպանական խումբը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Կյանքի 88-րդ տարում մահացել է բնապահպան, քիմիկոս, Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը։ Լուրը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է բնապահպան Սիլվա Ադամյանը։
«Շատ մեծ կորուստ կրեց բնական գիտությունը և բնապահպանությունը։ ՀՀ–ում մահացավ վերջին մոհիկաններից մեկը` մեր գործընկեր Հակոբ Սանասարյանը»,– գրել է Ադամյանը։
Սանասարյանը եղել է նաև ՀՀ ԱԺ ԳԽ բնության պահպանության և բնական պաշարների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Մահացել է մուլտիպլիկատոր, «Բրեմենյան երաժիշտներ»-ի ստեղծող Մարինա Ոսկանյանցը
Հիշեցնենք, որ նա ծնվել էր 1936 թվականի դեկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում։
Հակոբ Սանասարյանը Խորհրդային Միության առաջին բնապահպանական խմբերից մեկի` «Գոյապահպանության» համահիմնադիրն է եղել (1985թ.)։