Գործարար Մարտիրոսյանն ու կաշառք վերցրած պաշտոնյան Նոր տարին կդիմավորեն մեկուսարանում

Քննության խնդրանքով նիստն անցել է փակ ռեժիմով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Մոսկվայի Բասմանի դատարանը երկարաձգել է գործարար Լյովա Մարտիրոսյանի կալանքը, որը մեղադրվում է ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ Յուրի Կուզնեցովին կաշառք տալու մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Բավարարել քննիչի միջնորդությունը, կալանքը երկարաձգել մինչև հունվարի 12-ը», - որոշումը հրապարակել է դատավոր Եվգենյա Կոզլովան:
Քննության խնդրանքով՝ գաղտնի տվյալների հրապարակումից խուսափելու նպատակով նիստն անցել է փակ ռեժիմով։
Ավելի վաղ փաստաբան Միխայիլ Կարապետյանը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ հողամասի կեսի համար (որը քննությունը որպես Մարտիրոսյանի կողմից տրված կաշառք է դիտարկում) վճարել է Կուզնեցովի կինը. նյութերում առկա են վճարման բանկային փաստաթղթեր և 2020-2021 թվականներին թվագրվող ստացականներ՝ հողի վճարման և Կուզնեցովի տունը կառուցելու համար գումար փոխանցելու մասին:
Կաշառք, խարդախություն, պաշտոնեական դիրքի չարաշահում. ԱԻ նախկին նախարարը մեղավոր է ճանաչվել
Նախօրեին 235-րդ կայազորային զինվորական դատարանը նաև երկարաձգել է Կուզնեցովի կալանքը մինչև հունվարի 12-ը:
Քննչական կոմիտեի տվյալներով՝ Կուզնեցովը, 2021-2023 թվականներին զբաղեցնելով ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի 8-րդ վարչության պետի պաշտոնը, Մարտիրոսյանից ստացել է կաշառք՝ մոտ 30,5 միլիոն ռուբլի ընդհանուր արժողությամբ հողամասի և շենքի տեսքով՝ ձեռնարկատիրոջ շահերից բխող «որոշակի գործողությունների» համար։