Հայաստանը գրեթե սպառել է էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման տարեկան սահմանաչափը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. 2024 թ. հոկտեմբերի 7-ի դրությամբ Հայաստան էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 76 հատ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
Կոմիտեն հիշեցնում է, որ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ի դրությամբ այս թիվը 875 էր։