Աննախադեպ քվոտա. Հայաստանից 280 դիմորդ կարող է անվճար սովորել Ռուսաստանում

Ծրագրում ընդգրկված չեն միայն ՄՊՀ-ն և ՄԳԻՄՕ-ն, ինչպես նաև ռազմական բուհերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանից երկու հարյուր ութսուն դիմորդ 2025-2026 ուսումնական տարում կարող է անվճար կրթություն ստանալ Ռուսաստանում։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության գլխավոր մասնագետ Այգուլ Շամսուտդինովան։
Ասուլիս Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում
«Ամեն տարի ռուսական բուհերում հայ ուսանողների համար քվոտաների թիվն ավելանում է։ Եթե 2009 թվականին, երբ ծրագիրը գործարկվեց Հայաստանում, հատկացվեց 170 տեղ, ապա այժմ այդ թիվն աննախադեպ է՝ 280 տեղ»,- ասաց նա։
Այգուլ Շամսուտդինովա
Շամսուտդինովան նշեց, որ ծրագրի նպատակն այն է, որ հայ ուսանողները կրթություն ստանան ռուսական բուհերում, վերադառնան հայրենիք և իրենց հնարավորություններն ու գիտելիքներն իրացնեն Հայաստանում: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, հայ ուսանողներից շատերը բաց չեն թողնում ուսումը շարունակելու հնարավորությունը և ընդունվում են մագիստրատուրա:
«Որպես կանոն, Հայաստանից դիմորդները տաղանդավոր երիտասարդներ են և նրանց մասին շատ լավ են խոսում բուհերում»,- նշեց փորձագետը:
Հայկական բուհերը բավականաչափ ակտիվ չեն եվրասիական ցանցային նախագծում
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության առաջատար մասնագետ Մարիա Ավանեսովան իր հերթին տեղեկացրեց, որ անցած տարի Հայաստանին հատկացվել է 270 քվոտային տեղ, ընդունելության հայտ է ներկայացրել 310 դիմորդ: Յուրաքանչյուր դիմորդ կարող է նշել վեց բուհ, որտեղ կցանկանա սովորել, իսկ ԿԳՄՍՆ-ն հայտեր է ուղարկում բուհեր, որտեղ էլ դրանք քննարկում են:
Մարիա Ավանեսովա
«Ամբողջ ընտրությունը և հայտի լրացումն իրականացվում է առցանց, կարելի է ընդունվել աշխարհի ցանկացած կետից։ Դրա համար անհրաժեշտ է միայն համակարգիչ և տեսախցիկ»,- նշում է նա։
Ավանեսովայի խոսքով՝ ծրագիրը հնարավորություն է տալիս բոլոր մակարդակներում անվճար կրթություն ստանալ Ռուսաստանի լավագույն բուհերում: Եվ ոչ միայն Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում, այլև Ռուսաստանի ցանկացած քաղաքում: Ծրագրում ընդգրկված չեն միայն Մոսկվայի պետական համալսարանը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, Դիվանագիտական ակադեմիան, ինչպես նաև ռազմական բուհերը։
Ռուսական կրթությունը պահանջարկ ունի մերձավոր արտերկրի երկրներում. Պավել Շևցով
Քվոտայի ծրագրի ընդունող հանձնաժողովի նախագահ Եկատերինա Անդրեևան իր հերթին ասաց, որ դիմորդներին կրթական ծրագրին և ռուսական բուհերին ծանոթացնելու համար ամեն տարի անցկացվում է կրթական ցուցահանդես: Այս տարի այն առաջին անգամ կանցկացվի Գյումրիում։
Եկատերինա Անդրեևա
«Սա նշանակալի իրադարձություն է քաղաքի և մարզի համար։ Ավելի քան տասը ռուսական բուհեր կներկայացնեն իրենց ուսումնական ծրագրերը»,- նշեց նա։
Անդրեևան կարծում է, որ Հայաստանում ծրագիրն արդեն կայացել է։ Այսօր թե՛ մասնավոր, թե՛ հասարակական աշխատանքի ոլորտում շատ են Ռուսաստանում կրթություն ստացած ուսանողները։ Բացի այդ, ծրագրի մասնակիցներից շատերը դարձել են նրա ոչ պաշտոնական դեսպանները, որոնք նրա մասին պատմում են Հայաստանի մարզերի դպրոցականներին:
Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ տեղեկատվությանը հնարավոր կլինի հետևել Երևանի Ռուսական տան պաշտոնական էջերում ՝ սոցցանցերում։
Աղետ կլինի, եթե կորցնենք ազդեցությունը Հայաստանում. «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար