Մարմնամարզուհի Արիանա Բաղդասարյանը հաղթանակ է տարել 2 թուրք մարզիկի նկատմամբ

Վերջերս ՀՀ քաղաքացիություն ստացած Արիանա Բաղդասարյանը Հայաստանը ներկայացնում է միջազգային խոշոր մրցաշարերում։
Sputnik
Մարմնամարզուհի Արիանա Բաղդասարյանը հաղթանակ է տարել 2 թուրք մարզիկի նկատմամբ Սերբիայում Bambi Cup Belgrad Serbia միջազգային մրցումների ժամանակ։
Նա համառ պայքարում գերազանցել է 2 վարժության հանրագումարը և ոսկե մեդալներ նվաճել։ Մրցույթին մասնակցել է 26 երկրի ներկայացուցիչ։
Վերջերս ՀՀ քաղաքացիություն ստացած Արիանա Բաղդասարյանը Հայաստանը ներկայացնում է միջազգային խոշոր մրցաշարերում։
Նշենք, որ մինչ այս էլ Արիանան մրցումների է մասնակցել Վրաստանում ու Բուլղարիայում և առաջին տեղն է գրավել։