Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել Դոբրինինին. կոմպոզիտորին պատվել են ծափահարություններով

Նրան կհուղարկավորեն Տրոեկուրովյան գերեզմանատանը։
Sputnik
Մոսկվայում այսօր վերջին հրաժեշտն են տվել Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վյաչեսլավ Դոբրինինին: Արարողությունը տեղի է ունեցել Տրոեկուրովյան գերեզմանատան սգո սրահում։
78-ամյա արտիստին կհուղարկավորեն Տրոեկուրովսկու գերեզմանատան 21-րդ հատվածում ՝ այսպես կոչված «Աստղերի ծառուղում»։
78 տարեկանում մահացել է Վյաչեսլավ Դոբրինինը
Նրան հրաժեշտ տալու էին եկել ոչ միայն հարազատները, ընկերներն ու գործընկերները, այլև նրա երկրպագուները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծաղկեպսակ է ուղարկել կոմպոզիտոր Վյաչեսլավ Դոբրինինի հրաժեշտի արարողությանը:
Կոմպոզիտոր Յուրի Անտոնովը հրաժեշտի արարողության ժամանակ իր ելույթում ասել է, որ Վյաչեսլավ Դոբրինինը սովետական ստեղծագործության կոմպոզիտորների շարքում լավագույններից մեկն է` նշելով նրա մեծ ներդրումը Ռուսաստանում ամենատարածված երգերի ստեղծման գործում:
Երևանում քայլում էի այնպես, կարծես ամենագլխավոր մարդը լինեի. Վյաչեսլավ Դոբրինինը 72 տարեկան է
Դոբրինինը ծնվել է 1946 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում ։ Նրա հայրը՝ Գալուստ Պետրոսյանը, ծնունդով Լոռիից էր, փոխգնդապետ։ Մայրը` Աննա Անտոնովան, ազգությամբ ռուս էր։ Նա բուժքույր էր։ Դոբրինինի ծնողները Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ են, ծանոթացել են ռազմաճակատում՝ ամուսնությունը գրանցելով ռազմադաշտային զագսում։ Պատերազմից հետո մայրը վերադարձել է Մոսկվա՝ չիմանալով, որ արդեն հղի է, իսկ հայրը՝ Հայաստան։ Ասում են՝ պատճառն այն է, որ հոր հարազատները չեն ցանկացել ընդունել մորը։