Միշուստինը ժամանել է Թեհրան. բանակցություններ են նախատեսված Փեզեշքիանի հետ

Թեհրանից Ռուսաստանի կառավարության ղեկավարը կժամանի Երևան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Sputnik
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր պաշտոնական այցով ժամանել է Իրան, որտեղ բանակցություններ կվարի երկրի ղեկավարության հետ:
Ինչպես արդեն հայտնել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպումներ կլինեն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ:
Իրանը պարզապես հարևան չէ. Պապոյանը վստահ է` չբացահայտված պոտենցիալ կա
Նախատեսվում է քննարկել ռուս-իրանական առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության հարցերի ամբողջ համալիրը` ներառյալ տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, կրթության և այլ ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրականացումը:
Հավելենք, որ Ռուսաստանի կառավարության ղեկավարը Թեհրանից միանգամից կգա Երևան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: