Իսրայելական բանակն ավիահարվածներ է հասցրել Բեյրութում «Հզբոլլահի» գլխավոր ռազմական շտաբին

Իսրայելական կողմն ավելի ուշ տրամադրել է տեղեկատվություն օդային հարձակման արդյունքների մասին
Sputnik
Իսրայելական ավիացիան հարված է հասցրել Բեյրութում շիա «Հզբոլլահ» շարժման կենտրոնական ռազմական շտաբին։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ «Հզբոլլահի» շտաբը գտնվել է Լիբանանի մայրաքաղաքի Դահիա շրջանում՝ բնակելի տների տակ։
ՑԱԽԱԼ-ից նշել են, որ հարձակման արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ:
Սոցցանցերում հրապարակում են ենթադրաբար այդ հարձակման տեսանյութերը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ից սկսած՝ իսրայելական ավիացիան հարյուրավոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային հատվածներին, ինչպես նաև Բեքաա և Բաալբեկ շրջաններին: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի ավիահարվածների զոհ Է դարձել առնվազն 654 մարդ, վիրավորվել է ավելի քան 2 հազար մարդ: Երկրի ներսում իսրայելական հարձակումների պատճառով տեղահանվածների թիվը գերազանցում է 500 հազարը: