ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի- Sputnik. Մոսկվայի Տվերսկոյի դատարանը 15-օրյա վարչական կալանք է կիրառել Wildberries-ի գրասենյակում տեղի ունեցած հրաձգության վեց մասնակիցների նկատմամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դատարանի ներկայացուցիչներին։
«Մոսկվայի Տվերսկոյի շրջանային դատարանի որոշմամբ Մ.Չապանովը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 19.3-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 15-օրյա վարչական կալանքի»,- հայտնել է դատարանը։ .
Նույն պատիժը կիրառվել է միջադեպի մյուս 5 մասնակիցների ՝ Կոձոևի, Վեջիժևի, Չապանովի և երկու Ցիկիևների նկատմամբ։
Արդյոք կալանավորվածներն ազգակցական կապ ունեն, թե ոչ՝ չի նշվում։
Սեպտեմբերի 18-ին Մոսկվայի Ռոմոնովի նրբանցքում գտնվող «Wildberries»–ի գրասենյակում հրաձգություն էր տեղի ունեցել։ ՌԴ ՔԿ–ի տվյալներով` երկու մարդ է մահացել, 7 մարդ տուժել, այդ թվում` իրավապահ մարմինների երկու աշխատակից։
Ավելի վաղ ՌԴ ՔԿ-ն քրեական գործ էր հարուցել «Սպանություն», «Սպանության փորձ», «Հրազենի ապօրինի պահպանում», «Ինքնիրավչություն» և «Իրավապահ մարմինների աշխատակցի դեմ մահափորձ» հոդվածներով: